Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ինչու՞ ենք միշտ մեր կողմից չկատարած գործը կտակում պատմությանը

Ինչու՞ ենք միշտ մեր կողմից չկատարած գործը կտակում պատմությանը
28.06.2025 | 18:08

Վերջերս շատ են ասում, որ Փաշինյան Նիկոլը պատմության մեջ «մնալու է», այլ վարկածով` «դաջվելու է» որպես «դավաճան», այլ վարկածով` «անիծյալ դավաճան»:

Նախ` պատմությունը գրում են նրանք, ովքեր ապրում եմ տվյալ ժամանակահատվածում: Այսինքն, Փաշինյան Նիկոլի կարգավիճակը պետք է տանք մենք` Փաշինյան Նիկոլի ժամանակակիցներս: Այս իմաստով, ինչպե՞ս ենք մենք «դաջել» Փաշինյան Նիկոլի կարգավիճակը: Այլ կերպ ասած` ինչպե՞ս է պատմությունն իմանալու, որ Փաշինյան Նիկոլը «դավաճան է», այլ վարկածով` «անիծյալ դավաճան»:

Եթե մարդուն «դավաճան» են կարգում, ապա դրա համար պետք է ունենալ համաժողովրդական կոնսենսուս:

Ցավոք, ժամանակակիցներս այդպիսի կոնսենսուս չունենք:

Եթե ունենայինք, ապա Փաշինյան Նիկոլը վաղուց իշխանություն չէր ունենա: Բացի դրանից` օրինական «անիծելը» եկեղեցու մենաշնորհն է:

Փաշինյան Նիկոլը մինչ օրս եկեղեցու կողմից «նզովյալի» կարգավիճակ չի ստացել: Կարծում եմ` չի էլ ստանա: Եվ, եթե այդ մարդը ժամանակակից աշխարհում չունի ոչ «դավաճանի», ոչ էլ «անիծյալ դավաճանի» կարգավիճակ, ապա որտեղի՞ց է այն ձեռք բերելու 100-200 տարի անց:

Ինչու՞ ենք միշտ մեր կողմից չկատարած գործը կտակում պատմությանը` ֆիկցիային: Ավելի լավ չէ՞ ինքներս կերտենք այդ պատմությունը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3213

Մեկնաբանություններ